Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Անահիտ Կարապետյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 30092024-07-0149 վկայական) ք. Չարենցավան Երիտասարդության փողոց թիվ 12/10 հասցեում գտնվող 24.2 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 24.2 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Անահիտ Կարապետյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1970 (հազար ինը հարյուր յոթանասուն) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի):
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4450 (չորս հազար չորս հարյուր հիսուն) դրամ:
3. Անահիտ Կարապետյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 48000 (քառասունութ հազար) դրամ` ավտոտնակի գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 108000 (մեկ հարյուր ութ հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում Անահիտ Կարապետյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Անահիտ Կարապետյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: