Մանե Օհանյան Ռուբիկի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Շահումյան փողոց թիվ 37 շինության տարածքում գտնվող 60քմ մակերեսով զվարճանքի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3342/12 առ 2025 թվականի հունիսի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N006282 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1.Մանե Օհանյան Ռուբիկի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Շահումյան փողոց թիվ 37 շինության տարածքում գտնվող զվարճանքի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N317):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: