Համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 43-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման, հիմք ընդունելով Ջիվան Խաչիկի Սիմոնյանի դիմումը /մուտք` 26.06.2025թ., համար 3300/14/, հաշվի առնելով Չարենցավան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 03-ի թիվ 24 նիստի արձանագրությունը, որոշում եմ.
1. Լիլիկ Ռաֆիկի Մկրտչյանի /ծնված` 07․08․1965թ./ նկատմամբ պատրոն /օգնական/ նշանակել ամուսնուն` Ջիվան Խաչիկի Սիմոնյանին/ծնված 21․04․1960թ./:
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին իրականացնել վերահսկողություն Ջիվան Խաչիկի Սիմոնյանի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: