Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
2. Չարենցավան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Չարենցավանի hամայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
4. Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2022 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6. Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին:
7. Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 56-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
9. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
10. Չարենցավան համայնքի 2022 թվականի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին:
11. Չարենցավան համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին:
12. Չարենցավանհամայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման տրամադրելու թույլտվություն տալու մասին։
13. Չարենցավանիհամայնքապետարանի և «ՄԵԳԱԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը լուծելու մասին։
14. Չարենցավանհամայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 70 որոշման 3-րդ հավելվածում փոփոխություն կատարելու մասին:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|