Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 3-րդ հոդվածի 10-րդ մասի, հաշվի առնելով Չարենցավան համայնքի նախաձեռնող խմբի առաջարկը, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 
  1.     Տալ հավանությունՉարենցավան քաղաքի Վուդրո Թոմաս Վիլսոնի անվան փողոցի, հարակից խաղահրապարակի վերանորոգման, 3-րդ թաղամասի լողավազանի և 10-րդ շենքի տարածքը հանգստի գոտի դարձնելու ծրագրին: 
2.    Ստեղծել աշխատանքային խումբ` ծրագրի նախագիծը քննարկելու և մշակելու նպատակով, ընդգրկելով` համայնքի ավագանու անդամներին, համայնքապետարանի մասնագետներին և նախաձեռնող խմբի անդամներին։ 
3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:  |