Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 08-ի N ԳԱ/15.26215-2021 գրությունը.
-
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
- Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 65 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ հանել որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝
«Առանձնացված ստորաբաժանում
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Չարենցավանի տարածքային բաժին» բաժինը` համաձայն հավելված N 1-ի։
- Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 54 որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելված N 2-ի։
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս.Մուրադյանին մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 17-ին։
|