Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՓՈՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2–րդ կետի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ օրինական հատկացված հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծն ու փաստացի օգտագործել և մինչ օրս օգտագործվում է Լյուբով Բալյանցի կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝  որոշում եմ.

1.     Լյուբով Բալյանցի կողմից փաստացի օգտագործվող 07-015-0113-0062 կադաստրային ծածկագրով 722.7 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:

2.    Նշված հողատարածքը հասցեավորել որպես «Չարենցավան համայնք գյուղ Արզական 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 40»:

3.    Չարենցավան համայնք, գյուղ Արզական 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 40 հասցեի 722.7 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա 1988 թվականին ինքնակամ կառուցված 113.39 քմ մակերեսով այգետնակը և 6.52 քմ մակերեսով պարիսպը համարել օրինական` համաձայն կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2023HHZMPS ծածկագրի:

4.    Սույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 14.03.2024թ. թիվ 429 որոշումը։

5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner