Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի,«Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 26.11.2006 թվականի թիվ 1725 որոշմամբ հաստատված Չարենցավան համայնքի գլխավոր հատակագծի.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սեփականության իրավունքով Սաթենիկ Մամաջանյանին պատկանող Չարենցավան համայնք, ք. Չարենցավան, Տերյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող շինության և հողատարածքի նպատակային նշանակությունը, համաձայն հաստատված գլխավոր հատակագծի, համարել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արյունաբերական օբյեկտների հողատեսք։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|