| Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ համայնքային սեփականություն հանդիսացող 07-015-0138-0035 կադաստրային ծածկագրով 0.13344696հա բնակավայրերի նշանակության հողամասը սխալմամբ գրանցվել  է որպես քաղաքացու սեփականություն. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.   1. Հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն գրանցված 07-015-0138-0035կադաստրային ծածկագրով 0.13344696 հա բնակավայրերի նշանակության հողամասը ճանաչել Չարենցավան համայնքի սեփականությունը /կից ներկայացվում է հողամասի հատակագիծը/: 2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից։   |