Հիմք ընդունելով «Տեղականինքնակառավարմանմասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 41.1-րդկետը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները.
1.1 Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Չարենցավան քաղաքի և գյուղական բնակավայրերի հրապարակներում, մարզադաշտերում , քաղաքային զբոսայգիներում։
1.2 Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությաններ իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների /օգտագործողների/ համապատասխան որակավորում և /կամ/ տեխնիկական սարքավորումների որոշակի պայմանների ապահովում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |