Քննելով Ծովինար Իշխանի Ադամյանի ներկայացուցիչ Կարեն Տարոնի Փերեմյանի /լիազորված անձ/ բերած վարչականբողոքը՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի՝ 18․04․2025թ․«Ինքնակամշինությունըքանդելուևպետականսեփականությունհանդիսացողհողամասննախկին տեսքի բերելու, ինչպես նաև վարչական պատասխանատվությունից ազատելու մասին» թիվ 572 որոշումն վերանայելու մասին.
1.Գործի նախապատմությունը և դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 31․03․2025թ․ համար ՔՏՄ/13․6/8727-25 գրության 07-008-0282-0179 կադաստրայինծածկագրովհողամասըհանդիսանումէպետականսեփականությունհանդիսացողանտառային գոտու հողամաս, որը Ծովինար Իշխանի Ադամյանը վարձակալել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, և 22․05․2015թ․անտառայինհողերիվարձակալությանպայմանագրով հատկացվածտարածքումկառուցվելեն ինքնակամ բետոնե շինություններ։
Փաստի առթիվ 03․04․2025թ․Չարենցավանհամայնքի ղեկավարի կողմից ընդունվել է համար 507 որոշումը Քաղաքացի Ծովինար Ադամյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և լսումների օր նշանակելու մասին։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թ․ապրիլի 10-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչականվարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Ծովինար Իշխանի Ադամյանը, սակայն նիստին չի ներկայացել։
Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից 16․04․2025թ․ ընդունվել է Քաղաքացի Ծովինար Իշխանի Ադամյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին թիվ 562 որոշումը։ 2025թ․ ապրիլի 18-ին ժամը 11։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցել է Ծովինար Իշխանի Ադամյանի կողմից լիազորված Կարեն Տարոնի Եփրեմյանը /լիազորված անձ/։
Կարեն Տարոնի Եփրեմյանը /լիազորված անձ/ մասնակցել է լսումներին ևհայտնել, որվարձակալածտարածքումԾովինար Իշխանի Ադամյանիկողմից կառուցվել է բետոնե հիմքով փայտյա տաղավարներ։
18․04․2025թ․Չարենցավանհամայնքիղեկավարիկողմից ընդունվել է թիվ 572 որոշումն Ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասն նախկին տեսքի բեպելու․ինչպեսնաևվարչականպատասխանատվությունիցազատելու մասին:
13.05.2025թ. Ծովինար Իշխանի Ադամյանի ներկայացուցիչ Կարեն Տարոնի Փերեմյանը դիմում է ներկայացրել Չարենցավան համայնքի ղեկավարի 18.04.2025թ. թիվ 572 որոշումը վերանայելու համար:
15․05․2025թ․Չարենցավանիհամայնքապետարանիաշխատակազմումհարուցվելէթիվ 646 վարչականբողոքարկմանվարույթը։Հարուցվածվարչականվարույթիշրջանակներում 2025թ․մայիսի 20-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչականվարույթիլսումներ, որինմասնակցելունպատակովպատշաճծանուցվել է Ծովինար Իշխանի Ադամյանի ներկայացուցիչ Կարեն Տարոնի Փերեմյանը։
2. Վարչական մարմնի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Հրավիրված լսումներին ներկայացել է Կարեն Տարոնի Փերեմյանը և ներկայացրել է լուսանկարներ, որպես ապացույց այն բանի, որ բետոնե հիմքերը առկա են եղել դեռևս 2002թ․, իսկԾովինարԻշխանիԱդամյանիև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև անտառային հողերի վարձակալության պայմանագրը կնքվել է 22․05․2015թ․ ։Խնդրել է բողոքը բավարարել։
Ուսումնասիրելով գործում առկա նյութերը և ներկայացված վարչական բողոքը՝ գտնում եմ, որ այն ենթակա է մերժման, իսկ Չարենցավան համայնքի ղեկավարի՝ Ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասն նախկին տեսքի բերելու մասին 18.04.2025թ. թիվ 572 որոշումը առանց փոփոխության հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։
Վարույթի ընթացքում Ծովինար Իշխանի Ադամյանի կողմից բետոնե հիմքով փայտյա տաղավարներ կառուցման կամ տեղադրման թույլտվության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել։
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն.
«(…)Կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան (բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերության «ե» և «ե.1» կետերով նախատեսված դեպքերի), շինարարության թույլտվության հիման վրա.(...):»:
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
ՀՀ կառավարության 2001թ․սեպեմբերի 24-իթիվ 896 որոշմանհավելված 1-ովհաստատվածոչհիմնականշինություններիտեղադրմանկարգի 2-րդկետիհամաձայնոչհիմնականշինություններըկենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին, ․․․։
Նույն կարգի 10-րդ կետի համաձայն ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ իրավասությամբ օժտված մարմինը` նրա կողմից համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված նախագծի հիման վրա:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները․
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1․ Մերժել Ծովինար Իշխանի Ադամյանի ներկայացուցիչ Կարեն Տարոնի Փերեմյանի վարչական բողոքը։
2․ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի ՝ 18․04․2025թ․«Ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասն նախկին տեսքի բերելու, ինչպես նաև վարչական պատասխանատվությունից ազատելու մասին» թիվ 572 որոշումն թողնել անփոփոխ:
3․ Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկել Ծովինար Իշխանի Ադամյանին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
5․ Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: