Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով <<Զանգու-90>> ԱԿ-ի սեփականատերեր Է․ և Ա․ Գալստյանների 2025 թվականի հուլիսի 25-ի թիվ 3747/07 դիմումը` որոշում եմ.
Տալ համաձայնություն <<Զանգու 90>> ԱԿ-ի սեփականատերեր Էմիլյա և Արտակ Գալստյաններին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի թիվ 62 հասցեի գույքը բաժանել 3 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի թիվ 64 (հողամասի մակերեսը՝ 0․18673 հա), Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի թիվ 64/1 (հողամասի մակերեսը՝ 0․06327 հա) և Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի թիվ 64/2 (հողամասի մակերեսը՝ 0․05000 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «Նարեկ Մելիքսեթյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հատակագծերի և հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2025ECXEWS, 2025CQAEUW և 2025CYMHTB ծածկագրերի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: