Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 7 արտահերթ նիստի օրակարգը`
1,.Չարենցավան համայնքի 2019 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները հաստատելու մասին:
2. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու և կառուցապատման իրավունքով մրցութային կարգով հատկացնելու թույլտվություն տալու մասին:
3. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 89 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 76 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: