Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 584
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2025 թվականի N 584

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՆԱՐԻԿ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24–րդ կետերի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29–րդ, 50–րդ, 51–րդ և 55–րդ կետերի և 2008 թվականի նոյեմբերի 13–ի թիվ 1328–Ն որոշման և հիմք ընդունելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2024թ. ԿԴ/0767/02/24 վճիռը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քնարիկ Անտոնյանի կողմից որպես սեփական գույք տիրապետվող բնակելի նշանակության շինությունները /կառուցված 1968-1973 թվականներին/ և փաստացի առկա 0135658 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60–րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում՝ այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝որոշում եմ.

1.     Չարենցավան համայնքի Ֆանտան գյուղում գտնվող 159.97 քմ մակերեսով բնակելի տան, 52.60 քմ մակերեսով տնտեսական շինության, 48.0 քմ մակերեսով ավտոտնակի, 16.30 քմ մակերեսով հացատան, 2.65 քմ մակերեսով պարսպի և 07-067-0006-0005 կադաստրային ծածկագրով 135658 քմ մակերեսով բնակելի կառուցապատման սահմանազատված հողամասի նկատմամբ ճանաչել Քնարիկ Անտոնյանի սեփականության իրավունքը։

2.    Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի և հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2025SKT6DK ծածկագրի:

3.    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner