Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, համաձայն «Մափինգ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի և կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2025JEKZUR ծածկագրի, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրասպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Ճանաչել Հրանտ Աբգարյանի կողմից 07-008-0301-0007 ծածկագրով 525 քմ մակերեսով հողատարածքից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 93.9 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:
2. 07-008-0301-0007 ծածկագրով հողատարածքը հասցեավորել «Չարենցավան համայնք գյուղ Ալափարս Սարալանջ թաղամաս, 7-րդ փողոց, թիվ 1»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: