Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 19-ի Համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառուցված շինությունը՝ անասնաշենքը, համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 427 որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Շինության՝ անասնաշենքի սպասարկման նպատակով հատկացնել 880.66 քմ մակերեսով՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղ. արտադրական օբյեկտների հողատարածք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: