Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.  
Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի թիվ4 հերթական նիստի օրակարգը` 
  
1.     Չարենցավան համայնքի 2017 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 63 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 
2.    Չարենցավանհամայնքի 2023 թվականիտարեկանաշխատանքայինպլանըհաստատելումասին: 
3.    Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին։ 
4.    Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին: 
5.    Քաղաքացու անվամբ գրանցված 07-015-0134-0031 կադաստրային ծածկագրով 0,03571 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։ 
6.   Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվությունտալու մասին։ 
7.    Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու մասին։ 
8.   Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 5-րդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 
9.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 
 
  |