|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունվարի 2022 թվականի N 9 |
«ԱՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանել վարձակալական վճար մեկ օրվա համար` ապրիլի 15-ից հոկտեմբեր 14-ը ներառյալ` 80.0 հազար դրամ և հոկտեմբերի 15-ից ապրիլի 14-ը ներառյալ` 120.0 հազ. դրամ։
2. Երեք և ավել օրերի վարձակալության դեպքում կիրառել զեղչ` 50% չափով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԳԱԳԻԿ ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԱՆՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(79.97 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|