Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի Համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 1722 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ավտոտնակի սպասարկման նպատակով առանձնացված 23.3 քմ մակերեսով՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքի գործառնական նշանակությունը համարել փոխված` որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: