Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Յուրի Մուրադյանի 2024 թվականի հուլիսի 08-ի թիվ 3218/07 դիմումը` որոշում եմ.
1. 2024 թվականի հուլիսի 08-ին Չարենցավանի համայնքապետարանում կայացած Չարենցավան համայնքում գտնվող 07-008-0278-0404 ծածկագրով հողատարածքի մրցույթի նախավճարը` 22500 ՀՀ դրամ գումար վերադարձնել պարտվող կողմ ճանաչված Յուրի Մուրադյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: