Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/08/2023
«Արամ Խաչատրյանի կյանքն ու ստեղծագործական ուղին յուրօրինակ մշակութային կամուրջ է Հայաստանի և Ռուսաստանի միջև». Կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ Չարենցավանում

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Չարենցավանի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Միջոցառման աջակիցներն էին Կոտայքի մարզպետարանը և Արամ Խաչատրյան տուն-թանգարանը։ Խաչատրյան տրիոն ներկայացրեց կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործությունները` սյուիտ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, այդ թվում՝ հանրահայտ Սուսերով պարը: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Կարեն Քոչարյանը (թավջութակահար)։Դահլիճի ճեմասրահում ներկայացված էին արխիվային լուսանկարներ Արամ Խաչատրյանի ճամփորդություններից։ «Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ գործակցում ենք արդեն մի քանի տարի։ Արամ Խաչատրյանի 120-ամյակը լավ առիթ է համատեղ նոր ծրագրեր և գաղափարներ իրականացնելու համար։ Որպես կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն և նրա անունը կրող եռյակի դաշնակահար, ուրախ եմ, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մարզերում ներկայանալու առաջարկ արեց։ Կարևոր է ոչ միայն համերգների անցկացումը, այլև տուն-թանգարան հավաքածուից փոքրիկ ցուցադրության ներկայացումը, երաժշտական ​​դպրոցի սաների համար կրթական ծրագիր կազմակերպումը»,- նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահար Արմինե Գրիգորյանը։

Դահլիճի ճեմասրահում ներկայացված էին արխիվային լուսանկարներ Արամ Խաչատրյանի ճամփորդություններից։ «Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ գործակցում ենք արդեն մի քանի տարի։ Արամ Խաչատրյանի 120-ամյակը լավ առիթ է համատեղ նոր ծրագրեր և գաղափարներ իրականացնելու համար։ Որպես կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն և նրա անունը կրող եռյակի դաշնակահար, ուրախ եմ, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մարզերում ներկայանալու առաջարկ արեց։ Կարևոր է ոչ միայն համերգների անցկացումը, այլև տուն-թանգարան հավաքածուից փոքրիկ ցուցադրության ներկայացումը, երաժշտական ​​դպրոցի սաների համար կրթական ծրագիր կազմակերպումը»,- նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահար Արմինե Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/08/18/1362259/

© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

https://www.aravot.am
https://www.aravot.am/2023/08/18/1362259/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner