Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ 07-007-0048-0020 կադաստրային ծածկագրով` 39.0 քմ մակերեսով և 07-007-012-007 կադաստրային ծածկագրով` 47.0 քմ մակերեսով հողատարածքները չեն դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերի դասին. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 3-րդ թաղամաս 4-րդ փողոց թիվ 20հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 07-007-0048-0020 կադաստրային ծածկագրով` հողատարածքը /կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճեն/:
2. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող Եսայան փողոցում գտնվող 07-007-012-007 կադաստրային ծածկագրով արտադրական շենքի զբաղեցրած հողատարածքը /կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճեն/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:
|