Ղեկավարվելով ՀՀ տեղական ինքնակառավարման մասին ՀՀօրենքի 90-րդ հոդվածի 6-րդ կետի ՀՀ Բյուջետային համակարգի մասին օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով,Չարենցավան համայնքի ավագանին որոշում է . 1.Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 2400.0հ դրամ հատկացնել 4521 «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանասական կազմակերպություններին» սինթետիկ հաշվին։ Հատկացումը ուղղել «ԱՆԴՐԱՆԻԿ» համատրության կողմից սպասարկվող Չարենցավան համայնքի բազմաբնակարան շենքերի նկուղների ընթացիկ նորոգման, և որպես ապաստարան հարմարեցման համար։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |