Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 78-Ա որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2023 թվականի նոյեմբերի 28-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 18 արձանագրությունը` որոշում եմ.
1. Կոտայքի մարզ Չարենցավան համայնք գ. Բջնի 1-ին փողոց թիվ 130 հասցեի բնակիչ Համբարձում Սաֆարյանին օտարել Չարենցավան համայնք գ. Բջնի վարչական տարածքում գտնվող 07-019-0410-0001 ծածկագրով հողամասը 110000 /մեկ հարյուր տասը հազար / ՀՀ դրամ արժեքով:
2. 07-019-0410-0001 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 3000 (երեք հազար) դրամ:
4. Քաղաքացի Համբարձում Սաֆարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: