Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Չարենցավանհամայնքի Ալափարս գյուղի հիմնական հատվածի ոռոգումն իրականացվում է «Ալափարսի սիֆոն» բաժանարարից և կապված «Արգել ՀԷԿ» ուղղաթեք ջրանցքի թողունակության մակարդակի տատանումներից, ոչ միշտ է հնարավոր լինում իրականացնել ջրամատակարարում: Նշված ջրանցքում հորիզոնների տատանման հետևանքով ջրամատակարարումը դադարում է, որից հետո վերականգնման համար ծախսվում է երկար ժամանակ, ինչի արդյունքում խախտվում է ոռոգման սահմանված ռեժիմներն ու գրաֆիկները: Անհրաժեշտ է, որ կատարվեն շինարարական աշխատանքներ և նշված բաժանարարը սիֆոնային միացումից փոխարինվի հատակային ուղիղ միացմամբ: Նշված աշխատանքների դեպքում ջրանցքի հորիզոնի տատանումների ժամանակ ջրանջատումներ չեն լինի և հետևաբար հնարավոր կլինի Ալափարս գյուղի հիմնական հատվածին ապահովել կանոնավոր ջրամատակարարում՝ որը պահանջում է վերականգնման աշխատանքների իրականացում, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 1 733 800 (մեկ միլիոն յոթ հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր) ՀՀդրամգումար՝ խողովակների ձեռք բերման և հորատման աշխատանքների իրականացման հարցում, ընդ որում հողային և եռակցման աշխատանքները կիրականացվեն ընկերության միջոցներով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|