«Գինաց-Վանբերգ» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Աբրահամյանը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Գայի փողոց, թիվ 3 շինության տարածքոււմ գտնվող 500 և ավելի քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4685/12 առ 2024 թվականիսեպտեմբերի 30-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N000140 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1.«Գինաց-Վանբերգ» ՍՊԸ-ին 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Գայի փողոց, թիվ 3 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N455):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: