Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 3  նիստի օրակարգը` 
  
1)     Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ 
2)    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքը (ք.Չարենցավան, գ.Ալափարս, գ.Արզական, գ.Բջնի, գ.Կարենիս, գ.Ֆանտան բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով, հաստատելու մասին։ 
3)    Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին: 
4)    «ԼԵՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտանի բազալտի հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը նախնական համաձայնություն տալու մասին: 
5)    Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց հարուցելու մասին: 
6)   Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին: 
7)    Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական  թիվ 4 նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 
                    |