Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամաս, 32-րդ շենք բնակարան 32 հասցեի բնակիչ Գայանա Դերենիկի Դանիելյանի 2024 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 5468/11 դիմումը՝ որոշում եմ.
1. Չարենցավանի քաղաքապետի 2003 թվականի ապրիլի 01-ի «Նելսոն Դանիելյանի վարձակալությանը հանձնված 6-Վ-32 բնակելի տարածությունը սեփականաշնորհելու մասին» թիվ 56 որոշման վերնագրում, նախաբանում «Նելսոն Դանիելյան բառերը փոխարինել համապատասխան «Նելսոն Օսիպի Դանիելյան բառերով, իսկ 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
Դանիելյան Նելսոն Օսիպի
Դանիելյան Գայանա Դերենիկի
Դանիելյան Քրիստինե Նելսոնի
Դանիելյան Գագիկ Նելսոնի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: