Արթուր Բալաբեկյան Գևորգի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Թումանյան փողոց թիվ 96 շինության տարածքում գտնվող 33քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N5604/12 առ 2024 թվականի դեկտեմբերի 02-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N056618 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի սեպտեմբերի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Արթուր Բալաբեկյան Գևորգի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի սեպտեմբերի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Թումանյան փողոց թիվ 96 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N465):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: