Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոց 58, 49 հասցեի բնակիչ Տաթևիկ Տեր-Ղահրամանյանի 2025 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 5455/11 դիմումը՝ որոշում եմ.
1․Չարենցավանի քաղաքապետի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Պետական, հանրային և համայնքային բնակ ֆոնդի բնակարանների անհատույց սեփականաշնորհում թույլատրելու մասին» թիվ 22 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 5-րդ թաղամաս 7-րդ շենք 43 բնակարան) «Տեր-Ղահրամանյան Տաթև» բառերը փոխարինել համապատասխան «Տաթևիկ Տեր-Ղահրամանյան» բառերով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: