Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Խ. Մարկոսյանի 02․10․2025թ․ թիվ 4797/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն սեփականության իրավունքով Խաչիկ Լիպարիտի Մարկոսյանին պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 87 հասցեի հողատարածքը բաժանել 3 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 87 (հողամասի մակերեսը՝ 0․06000հա), Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 87/1 (հողամասի մակերեսը՝ 0.06000 հա) և Չարենցավան համայնք գյուղ Արզական Թեղենիքի խճուղի թիվ 87/2 (հողամասի մակերեսը՝ 0.06764 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «Գրիգոր Ոսկանյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հատակագծերի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: