Բովանդակություն * | Այսօր համայնքապետարանում կայացավ խորհրդակցություն։ Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն առաջին հերթին խոսեց առավոտյան կատարած շրջայցի արդյունքների մասին․ աղբահանությունը ուշ է կատարվել, աղբամանների մոտ աղբի կուտակումներ կան։ Աղբահանության պատասխանատու «Բարմաք» ընկերության տնօրեն Արտավազդ Թադևոսյանը նշեց, որ ուժգին քամու արդյունքում է աղբը հայտնվել աղբամաններից դուրս, նախորդ օրերն էլ հանգստյան օրեր են եղել, և աղբի ծավալը շատ է եղել։ Աղբի թափվելուն նպաստում են նաև թափառող շները։ Համայնքի ղեկավարը հանձնարարեց հետևողական լինել և ավելի հաճախ կատարել աղբահեռացում։ Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Վարդգես Չիլինգարյանին հանձնարարվեց հետևել աղբահանության ընթացքին։ Համայնքի ղեկավարի օգնական Արտավազդ Ալեքսանյանին հանձնարարվեց օրվա մեջ երկու անգամ հետևել համատիրությունների աշխատանքներին և շաբաթվա կտրվածքով զեկուցումներ պատրաստել։ Համայնքը պատրաստվում է գարնանային սանմաքրման։ «Մշակույթ» ՀՈԱԿ-ին հանձնարարվեց սանմաքրում իրականացնել եկեղեցուց դեպի հիվանդանոց ընկած հատվածում, իսկ «Սամբարկ» ընկերությանը՝ եկեղեցուց դեպի Եսայան փողոց ընկած ճանապարհահատվածը։ Այս աշխատանքների ավարտ սահմանվեց ապրիլի 15-ը։ Մինչև ապրիլի 17-ն էլ կավարտվի սանմաքրման աշխատանքների առաջին փուլը գյուղական բնակավայրերում։ Ապրիլի 5-ից կմենարկեն համայնքում 5500 քմ մակերեսով փոսալցման աշխատանքները, 150քմ մակերեսով փոսալցում կիրականացվի Բջնիում, 200քմ՝ Արզականում։ Մինչև ապրիլի 17-ը «Մշակույթ» ՀՈԱԿ-ը պետք է փոխի համայնքի տարածքում առկա վառված լամպերը։ Վարչական ղեկավարները խոսեցին աղբահանության վարձավճարների և մյուս հարկերի հավաքագրումների մասին․ կան թերացումներ, սակայն տարվա ընթացքում, ինչպես միշտ, կատարողականները կլինեն 100 տոկոս։ Մինչև մայիսի 15-ը համայնքի տարածքում կտեղադրվեն «խելացի» կանգառները։ Վարչական ղեկավարներին հանձնարարվեց որոշել դրանց տեղադրման վայրերը։ Խելացի կանգառաներն ապահովված են լինելու տեսախցիկներով, անվճար WI-FI-ով, էլեկտրոնային ցուցատախտակներով, լիցքավորման սարքերով, վճարման տերմինալներով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընթացիկ այլ աշխատանքներ, տրվեցին հանձնարարություններ։ |