Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 04-ի թիվ 1635-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-037-0107-0029 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.01687 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղ.արտադրական:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գ․ Կարենիս Արջաձորի փողոց թիվ 2/6:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 20234CQDMAծածկագրի:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: