Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Ռ․ Պապոյանի 22․08․2025թ․ թիվ 4098/07 դիմումը՝ որոշում եմ.
1. Ռոման Պապոյանին կառուցապատման իրավունքով պատկանող ք. Չարենցավան Ա․ Խանջյան փողոց թիվ 9/3 հասցեում գտնվող 0․004 հա մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը թույլատրել փոխելու բնակելի կառուցապատումից որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածք։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: