Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի դրույթներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Վերապահել «ԲԱՐՄԱՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը (մուտքագրումը) համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշվին։
2. Պահանջել «ԲԱՐՄԱՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ներկայացնել համայնքի ղեկավարին ամսական հաշվետվություն` աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|