Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 4 նիստի օրակարգը`
1) Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2) Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
3) Չարենցավան համայնքի2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին։
4) Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի մի հատվածի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
5) Քաղաքացու անվամբ գրանցված 07-007-0106-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
6) Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 110–Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։
7) Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
8) Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 5 նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|