Անհատ ձեռնարկատեր Արամ Ավետիսյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող 34քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N1365/12 առ 2023 թվականի մարտի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 230327123006030 անդորրագրի դիմումատուն 2023 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 74-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Արամ Ավետիսյանին 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական 156):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: