Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանարապետության Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հաշվի առնելով Էդգար Պետրոսյանի 05.08.2022 թվականի թիվ 3299/07 դիմումը.Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել 25 տարի ժամկետով համայնքի սեփականություն հանդիսացող Չարենցավան համայնք գյուղ Արզական Անտառային փողոց թիվ 45 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված 0.6895 հա մակերեսով հողատարածքը` տարեկան 250.0 /երկու հարյուր հիսուն հազար/ հազար դրամ վարձավճարով տրամադրելու Էդգար Պետրոսյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:
|