Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի N 68-Ա որոշմամբ հաստատվածՉարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 16-ին անցկացվելիք վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 1 նիստին ներկայացվող նախագծերի քննարկման համար սահմանել իրավասու հանձնաժողովներ.
1.1 Իրավա-հասարակական հարցերի մշտական հանձնաժողով` Քննարկում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու վերաբերյալ։
1.2 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ●/նախագիծ 70-Ն/ Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: ●/նախագիծ 71-Ա/ Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
1.3 Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝ ●/նախագիծ 72-Ա/ Սեփականության իրավունքով ՎԻՏԱԼԵՆԴ ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։ ●/նախագիծ 73-Ա/ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։ ●/նախագիծ 74-Ա/ Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողատարածքները ուղղակի վաճառքով օտարելու մասին։ ●/նախագիծ 75-Ա/ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալներին օտարելու համաձայնություն տալու մասին։
1.4. Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` ●/նախագիծ 76-Ա/ Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: