ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍ                                                                
 
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
 
         
Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի եկամուտների ճշտված  պլանը կազմել է 1008346.5 հազ.դրամ, փաստացին` առաջին եռամսյակի դրությամբ, կազմել է 204318.4 հազ.դրամ, կամ պլանը  եկամուտների  ճշտված պլանի նկատմամբ կատարվել է  20.3 % - ով:      
         Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի 1-ին եռամսյակի ընթացքում ճշտված պլանով սեփական եկամուտ է պլանավորվել  85178.5հազ. դրամ, փաստացի եկամուտը կազմել է 78059.7 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 91.6%-ով:
     2018 թվականի վարչական բյուջեի 1-ին եռամսյակի  Գույքային հարկեր անշարժ գույքից եկամուտների ճշտված պլանը կազմել է 21250.0 հազ.դրամ, իսկ փաստացին`21320.8 հազ.դրամ, կամ 1-ին եռամսյակի պլանը կատարվել է  100.3 % -ով:
           Վարչական  բյուջեի գույքային հարկեր անշարժ գույքից եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունի  համայնքի  վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկը:
            2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի  վարչական տարածքում գտնվող Շենքերի և շինությունների գույքահարկի եկամուտների գծով պլանավորած 14650.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 13517.9 հազ.դրամ, կամ  պլանը կատարվել է 92.2%, իսկ գույքային հարկեր այլ գույքից` Գույքահարկ փոխադրամիջոցների համար եկամտատեսակի գծով պլանավորած 14850.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 16146.0  հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 108.7 % -ով:
        
 
 
 2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի  վարչական տարածքում գտնվող Հողի հարկի գծով պլանավորած  6600.0 հազ.դրամի դիմաց  փաստացին կազմել է 7802.9 հազ.դրամ, կամ  պլանը կատարվել է 118.2 %-ով:
          2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների օգտագործման, կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ` Տեղական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած 4271.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 4584.6 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 107.3 % -ով:
             2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ` համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր   եկամտատեսակի գծով պլանավորած  1623.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է  1254.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 77.2 % -ով:
             2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի Գույքի վարձակալությունից եկամուտներ` համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 2600.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 3913.1 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  150.5 %-ով:
            2018 թվականի  1-ին եռամսյակի ընթացքում համայնքի Գույքի վարձակալությունից եկամուտներ`այլ գույքի վարձակալությունից վճարների գծով պլանավորված 400.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 416.8 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  104.2 %-ով:
        2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար է ճշտված պլանով պլանավորվել է 2539.5հազ. դրամ, փաստացին կազմել է 406.6 հազ դրամ:
            2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Վարչական գանձումներ եկամտատեսակի` տեղական վճարների գծով պլանավորած 36700.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 29341.2 հազ. դրամ, կամ  պլանը կատարվել է  79.9 %-ով:
           2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում մուտքեր տույժերից, տուգանքներից` վարչական  իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման  մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամտատեսակի գծով պլանավորված է 495.0 հազ.դրամ:
          2018 թվականի ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ՀՀ  պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբմունքով տրամադրվող դոտացիայից  հատկացվել է 123118.1հազ. դրամ,  ՀՀ պետական բյուջեից  տրամադրվող նպատակային հատկացումներ`սուբվենցիաներ 3116.5 հազ.դրամ, պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ` 24.0 հազ դրամ:
   
 
 
 
 
 
ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
 
            
2018 թվականի վարչական բյուջեի 1-ին եռամսյակի ծախսային մասի պլանը կատարվել է 20.1 %-ով կամ ճշտված պլանով նախատեսված 1009296.9 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 202701.7  հազ. դրամ:
        2018 թվականի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի ծախսային մասի պլանը կատարվել է 19 %-ով, կամ ճշտված պլանով նախատեսված  268457.4 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 51083.0 հազ. դրամ, որից 
       օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 17.8 %-ով, կամ ճշտված պլանով նախատեսված  198591.8 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 35374.0  հազ. դրամ,որից
      ընդհանուր բնույթի այլ ծառայություններ  հոդվածի պահպանման  համար ճշտված պլանով ծախս  է  նախատեսվել   5925.6 հազ. դրամ, որից ֆինանսավորվել է 100.0 հազ դրամ, այսինքն պլանը կատարվել է 1.7 %-ով,
    ընդհանուր բնույթի  հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 24.4 %-ով կամ պլանով նախատեսված 63940.0. հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 15609.0 հազ,դրամ:
         2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի  Պաշտպանության  հատվածով ճշտված պլանով   պլանավորվել է 300.0 հազ. դրամ, որից`
       քաղաքացիական պաշտպանություն հոդվածով պլանավորվել  է 100.0 հազ. դրամ,
      պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի  ճշտված պլանով պլանավորվել է     200.0 հազ. դրամ:
     2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի  Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն   հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ,  որից`
     փրկարար ծառայություն հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ:
       2018 թվականի վարչական բյուջեի 1-ին եռամսյակի ծախսային մասի Տնտեսական հարաբերություններ հատվածի ճանապարհային տրանսպորտ հոդվածի ճշտված պլանով նախատեսված 32900,0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 3550,0 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 10.8%-ով:
  2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Շրջակա միջավայրի պաշտպանության  հատվածի   ճշտված պլանով պլանավորված 150463.4 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 33771.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 22.5 %-ով, որից`
      ա. աղբահանում հոդվածի  ճշտված պլանով պլանավորված  150463.4 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 33771.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 22.5 %-ով,
        2018 թվականի  վարչական բյուջեի ծախսային մասի Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն  հատվածի   ճշտված պլանով պլանավորվել է 5390.0 հազ. դրամ, որից
  ա. փողոցների լուսավորում հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 790.0 հազ. դրամ,
   բ. բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն  /այլ դասերին չպատկանող/ հոդվածի   ճշտված պլանով պլանավորվել է 2650.0 հազ. դրամ: 
      2018 թվականի  Հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի ճշտված պլանով պլանավորված 29273.1 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 6074.3 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 20.7 %-ով, որից`
     մշակութային ծառայություններ` հոդվածի ճշտված պլանով պլանավորված 28173.1 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 5924.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  21 %-ով, որից`
     ա. գրադարաններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 19100.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4670.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  24.4 %-ով:
      բ.մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 1255.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 1254.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  99,9%-ով,
      գ. այլ մշակութային կազմակերպություններ հոդվածի ճշտված պլանով  ծախս է պլանավորվել 
       7181.1 հազ. դրամ:
     դ. քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված  1100.0 հազ. դրամի  ֆինանսավորվել է 150.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  13.6%-ով:
          2018 թվականի  Կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 509413.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 105415.5 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 20.7 %-ով, որից`
     ա. նախադպրոցական կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 294213.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 56244.5 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  19.1 %-ով:
     բ. արտադպոցական դաստիարակություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 215200.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 49171.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է  24.1 %-ով:
           Սոցիալական պաշտպանություն հատվածի պահպանման ծախսերի Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով ծախս է նախատեսվել 13000.0 հազ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 2807.8 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 21.6%-ով:
 
 
 
 
 
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ          
 
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
 
    Չարենցավան համայնքի 2018 թվականի  ֆոնդային բյուջե  ոչ ֆինանսական ակտիվների իրացումից     մուտքեր հատվածի  հողի օտարումից մուտքեր հոդվածով պլանավորված 92501.7 հազ. դրամի դիմաց   փաստացին կազմել է 12647.7 հազ. դրամ , կամ պլանը կատարվել է 13.7%-ով:    
 
      ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
 
             Չարենցավան համայնքի 2018 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր հատվածի`հիմնական միջոցներ հոդվածի ճշտված պլանը կատարվել է  3.2%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 150060.5 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  4808.0 հազ.դրամ:
            2018 թվականի ֆոնդային բյուջեի Շենքեր և շինություններ հատվածի ճշտված պլանով նախատեսված  ծախսը կազմել է 91037.9 հազ.դրամ, որից`
     ա. շենքերի և շինությունների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 1442.0 հազ դրամ, 
      բ. շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 89595.9 հազ.դրամ:
              2018 թվականի ֆոնդային բյուջեի  Մեքենաներ և սարքավորումներ  հատվածի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 6.9 %-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է  55032.6 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 3808.0 հազ.դրամ,որից`
      ա. վարչական սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 9862.6 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  423.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 4.3 %-ով,
      բ. այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է  34420.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  3385.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 9.8 %-ով:
           2018 թվականի Այլ հիմնական միջոցներ հոդվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել է 3990.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  1000.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է  25%-ով, որից`
ա.  ոչ նյութական հիմնական միջոցներ  հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 140.0 հազ.դրամ,
բ.  գեոդեզիական քարտեզագրական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 200.0 հազ.դրամ,
գ.    նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել
        է 2650.0 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է  1000.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է     37.7%-ով:
  
 
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ
 
          2018 թվականի բյուջեի տարեկան հաստատված պլանով   նախատեսվել է  50153.5 հազ. դրամ պահուստային ֆոնդ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
 
 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
 
Ընդունել ի գիտություն   համայնքի ղեկավարի հաղորդումը` Չարենցավան համայնքի 2018 թվականի 1-ին եռամսյակի  բյուջեի կատարման մասին` համաձայն հավելվածի: