Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն
ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետի 2025 թվականի ապրիլի 11-ի արձանագրության համաձայն Երևան քաղաքի Թերլեմեզյան փողոց 32 տան բնակիչ Արմեն Արիստակեսի Մուրադյանի կողմից Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքում կատարվել է հողային աշխատանքներ՝ առանց համապատասխան թույլտվության` խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այսուհետ` Օրենսգիրք 156-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշները, այն է` ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Փաստի առթիվ 14․04․2025թ․Չարենցավանհամայնքիղեկավարիկողմիցընդունվելէհամար 557 որոշումը ՔաղաքացիԱրմեն Արիստակեսի Մուրադյանինկատմամբվարչականվարույթհարուցելուևլսումներիօրնշանակելումասին։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թ․ապրիլի 18-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչականվարույթիլսումներ, որինմասնակցելունպատակովպատշաճծանուցվելէԱրմեն Արիստակեսի Մուրադյանը։
Արմեն Արիստակեսի Մուրադյանը մասնակցել է լսումներին և հայտնել, որ իր կողմից կատարել է հողային աշխատանքներ առանց համապատասխան թույլտվության։
Վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով Օրենսգրքի 219.1-րդ, 305-րդ հոդվածների, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի դրույթները, Չարենցավանիհամայնքի ղեկավարին կից աշխատանքային խմբի 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 5 նիստի արձանագրությունը`
ՈՐՈՇԵՑԻ
1. Արմեն Արիստակեսի Մուրադյանինենթարկել վարչական պատասխանատվության` Օրենսգրքի 156-րդ հոդվածով /1-ին մաս / նախատեսված խախտում թույլ տալու համար և նշանակել վարչական տուգանք 10 000 /տասը հազար / ՀՀ դրամի չափով:
2. Տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` Չարենցավան համայնքի 900135101203 հաշվեհամարին:
3. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում գումարը կգանձվի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: