Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 23.11.2006թ. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը հաստատելու մասին թիվ 1 910-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 13-րդ և 19-րդ կետերի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 17 –րդ ենթակետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Չարենցավան համայնքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների վճարների չափերը և համայնքի բյուջեի միջոցների հաշվին կատարվող թաղման ծախսերի առավելագույն չափերը.
ա) գերեզմանատեղի պատրաստում - 10000 դրամ
բ) գերեզմանոցի խնամք - 5000 դրամ
գ) աճյունի տեղափոխում - 10000 դրամ
դ) շինարարական և կենցաղային աղբահանում 1տն - 1000 դրամ
ե) գերեզմանոցի հարդարում, հողի հարթեցում 3*4 - 5000 դրամ
զ) գործիքների վարձակալություն 1 օր - 100 դրամ
է) դագաղի ձեռքբերում հիմնադրի որոշմամբ - 40000 դրամ
ը) հուշատախտակի պատրաստում - 5000 դրամ
թ) կառուցապատման աշխատանքներ 1 օր - 3000 դրամ
ժ) վճարովի հիմունքներով հատկացվող 1 քմ հողատարածքի արժեք- 2940 դրամ:
ի) սգո հանդիսությունների սրահի վարձակալություն 1 օրը-0 դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |