Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Վ. Փանոյանի 2025 թվականի մայիսի 12-ի թիվ 2625/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Վարդան Միշիկի Փանոյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 27-րդ փողոց թիվ 32/1 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Ալափարս Արզականի խճուղի 1-ին նրբանցք թիվ 6 (հողամասի մակերեսը՝ 0.22128 հա) և Չարենցավան համայնք գյուղ Ալափարս Արզականի խճուղի 1-ին նրբանցք թիվ 6/1 /հողամասի մակերեսը՝ 0.10672 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Գոռ Սահակյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2025F2MLDEև 2025PWRYQCծածկագրերի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: