Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքային սեփականություն հանդիսացող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 22-րդ փողոց թիվ 26 հասցեում գտնվող գույքը(0,1686 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասը և 335.03 քմ մակերեսով շինությունները, սեփականության իրավունքիվկայական N 06022020-07-0062) 5 տարի ժամկետով տարեկան 240.0 հազար ՀՀ դրամ վարձավճարով մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |