Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, Չարենցավան համայնքի ավագանին`որոշում է. Հաստատել համայնքի ավագանու առաջին նստաշրջանի թիվ 2 նիստի օրակարգը.
1. Չարենցավան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
2. Չարենցավան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Չարենցավանի hամայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
4. Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6. Չարենցավան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին:
7. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
8. Չարենցավան համայնքի 2023 թվականի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին:
9. Չարենցավան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին։
10.Արսեն Ռոբերտի Սաֆարյանինփոխադրամիջոցիգույքահարկիարտոնությունտրամադրելումասին։
11. Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին։
12. Չարենցավան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
13. Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալներ նշանակելու մասին։
14. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
15. Չարենցավան համայնքում 2023 թվականին նախատեսված դրամաշնորհային և սուբվենցիոն ծրագրերը հաստատելու մասին:
16.Չարենցավանհամայնքի 2023-2025 թվականներիմիջնաժամկետծախսերիծրագիրըհաստատելումասին:
17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |