|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2018 թվականի N 57 |
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 9 արտահերթնիստի օրակարգը`
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալներին օտարելու համաձայնություն տալու մասին:
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին:
- Որպես համայնքային սեփականություն հողատարածք ձեռք բերելու մասին:
- Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 89 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 76 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
- Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին:
- Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմը համալրելու մասին:
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին:
|
Կողմ -11 ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԳԱԳԻԿ ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՐԵՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԱՆՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|