Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 32-րդ կետի ա/,բ/ ենթակետերի պահանջներով, 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով ևհիմք ընդունելով Ծ. Խոջայանի 2024 թվականի օգոստոսի 12-ի թիվ 3813/07 դիմումը` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 4բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունները:
2. Ընդունել ի գիտություն, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 4 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սահմանել, որ սեփականության իրավունքով Ծաղիկ Խոջայանինպատկանող 2-րդ թաղամասի 4-րդ շենքի թիվ 3բնակարանինկից 24.9 քմ մակերեսով օրինական ճանաչված կցակառույցի, ինքնակամ քանդված1 պատուհանի և 3դռան համար 30 օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին 23000 ՀՀ դրամ չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Նշված տարածքը հասցեավորել որպեսք. Չարենցավան 2-րդ թաղամաս 4-րդ շենք թիվ 29 հասարակական նշանակության տարածք`առևտրի սրահ։
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023XZ7JPD ծածկագրի:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: