Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 օգոստոսի 2024 թ.

ՍԻՐԱՆՈՒՇ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 44/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի պահանջներովև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ավազան թաղամաս 3–րդ փողոց թիվ 18 հասցեի 0.0649 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1987 թվականին ինքնակամ կառուցված 50.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 1.90 քմ մակերեսով պարիսպը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում։ Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ավազան թաղամաս 3–րդ փողոց թիվ 18 հասցեի սեփականատեր Սիրանուշ Անտոնյանին պատկանող 0.0649 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 1989 թվականին ինքնակամ կառուցվել է 50.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տուն, 1.90 քմ մակերեսով պարիսպ՝ որոշում եմ.

1.     Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ավազան թաղամաս 3–րդ փողոց թիվ 18 հասցեի 0.0649 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա 1989 թվականին ինքնակամ կառուցված 50.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 1.90 քմ մակերեսով պարիսպը՝ համարել օրինական:

2.    Ճանաչել Սիրանուշ Անտոնյանի կողմից 07-015-0214-0019 ծածկագրով 600 քմ մակերեսով հողատարածքից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 49 քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

       


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner