Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Թույլատրել 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ ք.Չարենցավան 7-րդ թաղամաս 12-րդ շենք թիվ 1 շինությունը (718.1քմ մակերեսով տարածքը) ուսումնական կենտրոն և 40 աշխատատեղով ոսկերչական արտադրամասը վերագործարկելու նպատակով :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |