Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2025 թ.

ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԻՐԱՎԱՍՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի  N 68-Ա որոշմամբ հաստատվածՉարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.

1. Չարենցավան համայնքի  ավագանու 2025 թվականի մայիսի 15-ին անցկացվելիք հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 5 նիստին ներկայացվող նախագծերի քննարկման համար սահմանել իրավասու հանձնաժողովներ.

1.1 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

/նախագիծ 47-Ն/ Չարենցավան համայնքի ավագանու 2024  թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին:

 1.2.Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝`

/նախագիծ 46-Ա/Չարենցավան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները հաստատելու մասին :

/նախագիծ 48-Ա/ Սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողատարածքների նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։

/նախագիծ 49-Ա/ ՀայաստանիՀանրապետության Կոտայքի մարզիՉարենցավանհամայնքի գյուղ Բջնի 1-ին փողոց  թիվ 102/1 սեփականությունհանդիսացող  շինությունը և հողամասըՀայաստանիՀանրապետությանը նվիրելու մասին։

/նախագիծ 50-Ա/ «Հատիկ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գյումուշի լիթոիդային պեմզաների հանքավայրի տարածքում շահագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համաձայնություն տալու մասին։

1.3. Իրավա-հասարակական հարցերի մշտական հանձնաժողով`

● /նախագիծ 51-Ա / Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց հարուցելու մասին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner